Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում սկսվում է հացահատիկի արտահանումը

20:42, հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ.
Ուկրաինայում սկսվում է հացահատիկի արտահանումը

Հացահատիկով առաջին նավը, համաձայն Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ավելի վաղ ստորագրված պայմանագրի, կարող է ուկրաինական նավահանգիստը լքել արդեն ուրբաթ՝ հուլիսի 29-ին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։

«Հուսով ենք, որ առաջին թռիչքը տեղի կունենա մոտ օրերս, հուսով ենք՝ վաղը»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կողմերի միջև բանակցություններ են ընթանում՝ պարարտանյութերը գործարքի շրջանակներում փոխադրվող ապրանքների ցանկում ներառելու շուրջ։

7425 | 0
Facebook