Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան». Էդուարդ Շարմազանով

14:12, հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ.
«Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան։ Կառավարությունը որոշել է մինչև 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։

Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ։ Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման ու պետական սուբսիդավորման համար։ Եթե այսպես գնաց, վաղը հայոց լեզվի ու հայոց պատմության մասնագետներ չեք ունենալու։

Այդ մասնագիտությունները պետական հոգածության և հատուկ ֆինանսավորման կարիք ունեն։

Բայց երևի դուք հայագիտության հետ «պինդ խռով» եք։ Մնում է նոր ստեղծվող 5-8 բուհերն էլ թուրք-ադրբեջանական կրթական ծրագրերի տակ դնեք, ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

Հ. Գ. Ի դեպ, դեռևս 2020-ին հաստատված Ազգային անվտանգության ռազմավարական ծրագրից հանվել է հայապահպանությունը»։

3676 | 1
Facebook