Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինացի պարտիզանները Խերսոնում պայթեցրել են ոստիկանական մեքենան

22:48, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2022 թ.
Ուկրաինացի պարտիզանները Խերսոնում պայթեցրել են ոստիկանական մեքենան

Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Խերսոնում պայթեցվել է մեքենա, որում եղել են տեղի երկու ոստիկաններ, հայտնում է ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը Telegram-ում և ռուսական լրատվամիջոցներում։

Նշվում է, որ ավտոմեքենայի սովորական երթուղու ճանապարհին գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք՝ լցոնված «ընկույզներով ու պտուտակներով»։ Մեքենայում երկու պարեկ է եղել, որոնք վիրավորվել են, սակայն ողջ են մնացել։

Ռուսաստանը միջադեպի համար մեղադրում է ուկրաինացի պարտիզաններին։ Ավելի ուշ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Խերսոնում ոստիկանական մեքենայի պայթյունը դիմադրության շարժման ձեռքի գործն է։

7249 | 0
Facebook