Երիտասարդ մասնագետների համար կգործի հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։ Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կենտրոններից։ Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն և կներկայացվեն՝ պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության հայաստանյան ու միջազգային փորձը, գիտակարգի ձևավորման պատմությունը և խնդիրները, վերականգնող-կոնսերվատոր մասնագիտությունը, Դպրոցի առավել աչքի ընկած երկու մասնակցի հնարավորություն կտրվի եռամսյա վճարվող փորձաշրջան անցնել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում։ Դասընթացները տեղի կունենան Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Թաիրով» մասնաշենքում (հասցե՝ ք. Երևան, Թաիրովի 9): Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ այն ուղարկելով armheritage@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 522-618 (Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ) կամ գրել armheritage@gmail.com էլեկտրոնային հասցեին: |