Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բռնկված հրդեհից տուժել է ևս մեկ զինվոր

17:00, երեքշաբթի, 26 հուլիսի, 2022 թ.
Բռնկված հրդեհից տուժել է ևս մեկ զինվոր

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Այս մասին «168»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա ասել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից, ինչը մարելու հետևանքով էլ զինվորն այրվածք է ստացել:

Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների՝ զինվորը քնապարկում է եղել, ավելին՝ այրվածք ստացել է ևս մեկ զինվոր, ՊՆ մամուլի խոսնակն արձագանքել է. «Մյուս զինծառայողը շատ թեթև վնասվածքներ է ստացել և ապաքինման փուլում է, որևէ լուրջ բան չկա, դրա համար չի ասվել: Իսկ մյուս զինծառայողի մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվել, վիճակը կտրուկ վատացել է, և այդ մասին հաղորդագրություն տարածել ենք: Իսկ քնապարկի վերաբերյալ ծառայողական քննություն է այս պահին»:

3665 | 0
Facebook