Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ագրարային համալսարան ընդունվել է 38 հոգի». Հրաչ Մկրտչյան

00:18, երեքշաբթի, 26 հուլիսի, 2022 թ.
«Ագրարային համալսարան ընդունվել է 38 հոգի». Հրաչ Մկրտչյան

Լրագրող Հրաչ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ագրարային համալսարան ընդունվել է 38 հոգի, իսկ Մանկավարժականում դիմորդների թիվը գնալով նվազում է ու հետաքրքիր է, թե քանիսը կավարտի բուհը:
     Ողբերգական այս տեմպերով շարունակվելու դեպքում տարիներ հետո ոչ մանկավարժ ենք ունենալու, ոչ գյուղատնտես: Իսկ պատկերացնո՞ւմ եք այս ամենի հետևանքը:
     Երկուսն էլ պետք է հրատապ կերպով ճանաչվեն հանրային գերակա շահ ունեցող բուհեր և այսօրվանից այնպիսի քայլեր ձեռնարկել, որ հաջորդ տարի Հայաստանի յուրաքանչյուր գյուղական համայնքից երկու բուհերն էլ առնվազն ունենան 2-3 ուսանող: Տնտեսագետները, օտար լեզվի մասնագետներն ու միջազգայնագետները մի կողմ, բայց առանց մանկավարժների և գյուղատնտեսների որևէ երկիր ապագա ունենալ չի կարող»:

Աղբյուրը` Հրաչ Մկրտչյան
4947 | 0
Facebook