Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ում գործող գերմանական ակադեմիական մոդելը հնացել է». Վահրամ Մարտիրոսյան

22:00, երկուշաբթի, 25 հուլիսի, 2022 թ.
«ՀՀ-ում գործող գերմանական ակադեմիական մոդելը հնացել է». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «32 տարի գիտա-կրթական համակարգում ոչինչ չանելով հասանք այսօրվա ճգնաժամին։ Համալսարանական տեղերի համալրման տոկոսը դարձել է այնքան, որ բարձրագույն կրթության ոլորտը մտել է համակարգային կոլապսի մեջ։
     Ռազմական ԲՈՒՀ-երում համալրման հարցը փորձում են լուծել ընդունվողներին տուն նվիրաբերելով։ Այսինքն, ապագա սպան կարող է չսիրել իր գործը, բայց նյութական մեծ շահագռգռվածությամբ պայմանավորված՝ մնալ իր գործին։ Ի տարբերություն կառավարությունում նստած ինֆանտիլների, կառավարման իրական փորձ ունեցողները գիտեն, որ միայն նյութական շահագռգռվածությամբ աշխատակիցներ ունենալը ամենաանարդյունավետ ու ռիսկային բաներից մեկն է։
     Մեզ անհրաժեշտ է համակարգային փոփոխություն։ ՀՀ-ում գործող գերմանական ակադեմիական մոդելը հնացել է և ընդհանպապես չի բավարարում ժամանակակից պահանջմունքներին։ Պետք է անցում կատարել կամպուսային մոդելի, որտեղ մեկտեղված կլինեն գիտությունը, կրթությունը և բիզնեսը։
     Դասախոսից մինչև սպա պետք է ունենան բարձր սոցիալական դիրք, միսիա, աշխատանքային միջավայր, աճելու հնարավորություն և իհարկե, բարձր աշխատավարձ։ Հակառակ դեպքում միայն նյութական շահագռգռվածությամբ խնդիրներ լուծելու փորձերը ավելի են գցելու համակարգի որակական ցուցանիշները»։

3155 | 0
Facebook