Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը. կա երեք սցենար․ «Ժողովուրդ»

09:36, ուրբաթ, 22 հուլիսի, 2022 թ.
Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը. կա երեք սցենար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին կհավաքվեն՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է: Նշենք, որ նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: Ուշագրավ է, սակայն, որ Ազգային ժողովն արդեն արձակուրդում է գտնվում: Դրանից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել, որով պատգամավորներին արձակուրդ էր տրամադրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին այդ նիստին ներկայություն ապահովելու նպատակով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4793 | 0
Facebook