Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ։ Դրանից հետո նա հրամանագիր է ստորագրել այն լուծարելու մասին։
Մինչ այս Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հուլիսի 21-ին կրկին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Տեղական լրատվամիջոցները նշել են, որ երկրի նախագահն ընդունել է կառավարության ղեկավարի հրաժարականը։
Հուլիսի 20-ին Դրագին չի կարողացել ստանալ կոալիցիոն գործընկերների աջակցությունը վստահության քվեի ժամանակ։ Սենատորները պաշտպանել են Նախարարների խորհրդի վստահության բանաձևը։ Քվեարկությունը ցույց է տվել, որ Իտալիայի առաջատար կուսակցություններին միավորող կոալիցիան այլևս գոյություն չունի։
Դրագին առաջին անգամ հայտարարել է պաշտոնը լքելու իր մտադրության մասին անցյալ շաբաթ։ Սակայն այն ժամանակ Մատարելլան չի ընդունել հրաժարականը։ Նա վարչապետին խնդրել է խորհրդարանում պարզել, թե արդյոք իր կառավարությունը կարող է հույս դնել մեծամասնության աջակցության վրա: