Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

20:15, հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ.
Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ին, հայտնել է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նախագահ կրկնակի պատվաստված է և ունի շատ մեղմ ախտանիշներ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վարչակազմի պաշտոնյաները հավելել են, որ Բայդենն սկսել է բուժում անցնել։ Նա մեկուսացման մեջ է, բայց կշարունակի աշխատել։ Նա իր բոլոր պարտականությունները կկատարի հեռախոսով և Zoom-ի միջոցով։

Սպիտակ տունը խոստացել է նաև զգուշացնել բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին շփվել են Բայդենի հետ, այդ թվում՝ Քոնգրեսի անդամներին և լրագրողներին կատարվածի մասին։ Վարչակազմը հավելել է, որ Բայդենը երեքշաբթի օրը նույնպես թեստ է հանձնել COVID-19-ի համար, բայց այն բացասական է եղել։

Ավելի վաղ աշխարհում COVID-19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հուլիսին ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ էր արել վերադառնալ դիմակների ռեժիմին։ Աշխարհում վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճում է. «Ես նույնպես մտահոգված եմ մահացության աճի միտումով»,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

7280 | 1
Facebook