Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հետ է կանչում Շվեդիայում իր դեսպանին

15:00, հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ.
Իրանը հետ է կանչում Շվեդիայում իր դեսպանին

Ի նշան բողոքի՝ ընդդեմ Շվեդիայում Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի նկատմամբ կայացված դատավճռի, Իրանը որոշել է հետ կանչել Շվեդիայում իր դեսպանին, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Վերջինը մեղադրանքը համարել է անհիմն և շինծու, դատավճիռը՝ ապօրինի:

Համիդ Նուրին, ով Իրանում զբաղեցնում էր դատախազի տեղակալի պաշտոնը, հուլիսի 14-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1988 թվականի ամռանը Իրանում տեղի ունեցած զանգվածային մահապատիժներին մասնակցելու համար։ Նուրին ձերբակալվել է 2019 թվականի նոյեմբերին Ստոկհոլմ ժամանելուց անմիջապես հետո։ Ենթադրվում էր, որ նա մասնակցել է քաղբանտարկյալների մահապատիժներին. այդ ժամանակ նա եղել է Քերեց քաղաքի Գևհերդեշտի բանտի դատախազի տեղակալը։ Նուրին հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

7211 | 0
Facebook