Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընդդիմությունը վաղը խորհրդարան կգնա. «Ժողովուրդ»

09:42, հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ.
Ընդդիմությունը վաղը խորհրդարան կգնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը վաղը՝ հուլիսի 22-ին, խորհրդարան կգնա: Ի՞նչ օրակարգով, ինչո՞ւ. այս հարցերի պատասխանները ստանալու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ կապ հաստատեցինք: «Մեր օրակարգում նման հարց չկա»,- վստահեցրեց պատգամավորը:

Մինչդեռ թերթի խորհրդարանական աղբյուրները հակառակ պնդումն են անում, ավելին՝ հավելում, որ, ըստ նախնական տեղեկության, ընդդիմադիրները վաղը Եվրոպական խորհրդարանի մի պատվիրակության հետ կհանդիպեն:
     Նշենք, որ գարնանային բոյկոտից մինչև օրս ընդդիմադիրները խորհրդարան գրեթե չեն գնացել: Այս օրերին, շոգով պայմանավորված, մեկշաբաթյա դադարի մեջ են. հանրահավաքներ էլ չեն լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

4605 | 0
Facebook