Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք

20:00, երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ.
Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից՝ ավտոմեքենայի, հուլիսի 4-ից նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ տվյալներն ամբողջությամբ ՀՀ ոստիկանությանը, Կադաստրի կոմիտե, ինչպես նաև նոտարական գրասենյակներ փոխանցվում են փոխադրամիջոցի և անշարժ գույքի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Ի դեպ, այս մոտեցումն արդեն կիրառվում է նաև Հայաստանի ողջ տարածքում:

9950 | 0
Facebook