Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն գեղասահորդն ավարտեց կարիերան

15:18, երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ.
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն գեղասահորդն ավարտեց կարիերան

Մենասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուզուրու Հանյուն հեռացել է պրոֆեսիոնալ սպորտից։ Այս մասին գեղասահորդը հայտարարել է մամուլի ասուլիսում։

Հանյուն երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն Սոչիի և Փհենչհանի խաղերում։ Նույնքան անգամ ճապոնացիները նվաճել են աշխարհի առաջնության ոսկին։

2021/22 մրցաշրջանում Հանյուն կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել Գրան պրիի մի քանի իրադարձություն։ Անցած տարվա դեկտեմբերի վերջին նա մասնակցել է Ճապոնիայի առաջնությանը, որտեղ հաղթել է թե՛ կարճ, թե՛ ազատ ծրագրերում, իսկ կարիերայի ընթացքում վեցերորդ անգամ դարձել Ճապոնիայի չեմպիոն։ Սա թույլ է տվել նրան նվաճել Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

2022 թվականի Օլիմպիական խաղերում 27-ամյա գեղասահորդն զբաղեցրել է չորրորդ տեղը՝ առաջ թողնելով երկու հայրենակիցներ Շոմու Ունոյին և Յումա Կագիյամային, ինչպես նաև հաղթող Նեյթեն Չենին։

Մարտին Հանյուն վնասվածքի պատճառով բաց է թողել նաև Մոնպելյեի աշխարհի առաջնությունը։

10001 | 0
Facebook