Խնդրում ենք սպասել...

Միջազգային

The Insider-ն ու Bellingcat-ը Ռուսաստանում անցանկալի կազմակերպություններ են հայտարարվել

12:12, ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ.
The Insider-ն ու Bellingcat-ը Ռուսաստանում անցանկալի կազմակերպություններ են հայտարարվել

ՌԴ գլխավոր դատախազությունը Bellingcat և The Insider հետաքննական լրատվամիջոցներին ճանաչել է անցանկալի կազմակերպություններ, ինչն ամբողջությամբ արգելում է Ռուսաստանի քաղաքացիների համագործակցությունը վերջինների հետ, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք՝ երկու լրատվամիջոցներն էլ «օտարերկրյա գործակալների» ցուցակում են. Bellingcat-ն անցյալ տարվա հոկտեմբերից, The Insider-ը՝ հուլիսից:
     Դատախազությունը նշում է, որ այդ կազմակերպությունների գործունեությունը «վտանգ է ներկայացնում սահմանադրական կարգի հիմքերի և ՌԴ անվտանգության համար»։

5486 | 0
Facebook