Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Թեհրանում կհանդիպի Իրանի և Թուրքիայի նախագահների հետ

14:30, երեքշաբթի, 12 հուլիսի, 2022 թ.
Պուտինը Թեհրանում կհանդիպի Իրանի և Թուրքիայի նախագահների հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հուլիսի 19-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, որտեղ հանդիպումներ կունենա Իրանի ու Թուրքիայի նախագահների հետ։

«Թեհրանում տեղի կունենա աստանյան գործընթացի երաշխավոր-երկրների ղեկավարների հանդիպումը։ Սա սիրիական կարգավորմանը նպաստելու գործընթաց է»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հանդիպումները կկրեն ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ բնույթ:

5776 | 0
Facebook