Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Հետաքրքիր է

Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում 14-րդ երեխան է ծնվել

16:06, երկուշաբթի, 11 հուլիսի, 2022 թ.
Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում 14-րդ երեխան է ծնվել

Գյումրեցի Լիլիթ Խաչատրյանը 40 տարեկան է, բայց արդեն 14 երեխաների մայր է՝ 7 տղա, 7 աղջիկ: Երեխաներից ամենամեծը 22 տարեկան է, ամենափոքրը՝ Աննան, հուլիսի 9-ին է լույս աշխարհ եկել:

«Մեզ համար երեխայի սեռը կարևոր չի եղել, Աստված ինչ կամեցել է, առողջ բալիկ լինի: Իմ 14 երեխաներն էլ սպասված են եղել, և յուրաքանչյուր երեխայիս ծնունդը նորովի ուրախություն է բերել մեր տուն: Երեխեն Աստծո պարգևն է, ու մարդը Աստծո ձեռքից է ընդունում երեխային, և դա արդեն իսկ ոգևորում է: Մենք պատերազմում մի ամբողջ սերունդ ենք կորցրել, պիտի շատ երեխաներ ծնվեն, մենք շատ ենք կորցրել… Դժվարություններ էլ իհարկե կան, բայց այդ դժվարությունները չպետք է խանգարեն, որ հայ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն:

Ես խորհուրդ եմ տալիս, որ բոլոր ծնողները մտածեն շատ երեխաներ ունենալու մասին, չսահմանափակվեն 1-2 երեխայով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է գյումրեցի բազմազավակ մայրը:

| | |
7353 | 0
Facebook