Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիզ Թրասն իր թեկնածությունն է առաջադրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

10:00, երկուշաբթի, 11 հուլիսի, 2022 թ.
Լիզ Թրասն իր թեկնածությունն է առաջադրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին, այս մասին գրում է The Telegraph-ը:

Թրասը խոստացել է, որ եթե ինքը դառնա կառավարության ղեկավար, կկրճատի հարկերը:

Թրասն ակտիվորեն աջակցում է Ուկրաինային. ռազմական գործողությունների մեկնարկին ասել էր, որ Բրիտանիան չի հանգստանա, քանի դեռ չի ոչնչացրել ՌԴ-ի տնտեսությունը:

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր իր հրաժարականի մասին։

7279 | 0
Facebook