Չորս HIMARS (High Mobility Artillery Rocket Systems) բազմակի հրթիռային համակարգեր, դրանց համար նախատեսված զինամթերք և հրետանային արկեր են ներառվել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնության հերթական փաթեթում, որը կազմում է 400 միլիոն դոլար, այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ օգնության նոր փաթեթը ներառում է նաև 155 մմ տրամաչափի 1000 հրանոթ, մարտավարական 3 մեքենա, հակամարտկոցային համակարգեր և այլն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարևոր է համարում Ռուսաստանին ցույց տալը, որ Ուկրաինան կարող է շարունակել պայքարը։ Նա նշել է, որ Կիև ուղարկված զենքերը գերճշգրիտ են: