Մահափորձի հետևանքով Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է, գրում է NHK-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 41-ամյա նախկին զինվորականը կրակել է երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա՝ վերջինի ելույթի ժամանակ: Քաղաքական գործիչը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էր հիվանդանոց:
Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 և 2012-2020 թվականներին: