Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2022-ի առաջին կիսամյակում ՀՀ անձնագիր է ստացել 105 հազար 169 քաղաքացի»․ Ֆիդանյան

14:00, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
«2022-ի առաջին կիսամյակում ՀՀ անձնագիր է ստացել 105 հազար 169 քաղաքացի»․ Ֆիդանյան

ՀՀ փոխոստիկանապետ Արա ֆիդանյանը ԱԺ-ի քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի համաձայն պարզեցվելու է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը:
     «Նախագծի նպատակն է տնտեսագիտության, կրթության, մշակույթի, սպորտի,առողջապահության ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել ՀՀ քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան տարբեր ոլորտներում»,- նշեց Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիություն և ՀՀ անձնագիր և նույնականացման քարտ ստանալու ցանկություն ունեցողների թիվը ահռելի ծավալների է հասել։

«Մասնավորապես 2021 թվականի ողջ ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ 2022-ի միայն առաջին կիսամյակում արդեն 105 հազար169 քաղաքացի»,- ասաց նա:

3848 | 0
Facebook