Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արևմուտքն ուզում է Հայաստանի համար ստեղծել այլընտրանք». Անդրիաս Ղուկասյան

12:30, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
«Արևմուտքն ուզում է Հայաստանի համար ստեղծել այլընտրանք». Անդրիաս Ղուկասյան

«24 Նյուզ»-ի եթերում «Հայ կառուցողականության» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով Հայաստանում Կանադայի և ՌԴ-ի շահերի բախմանը, դիվանագիտական փոխհրաձգությանը, նշել է. «Սա վկայում է, որ այսօր շատ թույլ են Ռուսաստանի դիրքերը: ՌԴ-ն կանգնած է մի փաստի առաջ, որ իր մի քանի դաշնակից պետությունները գնալով կարող են դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից»: Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ Արևմուտքը դրել է իր առջև նման խնդիր, և Արևմուտք-Ռուսաստան սուր առճակատման պատճառով դիվանագիտական փոքր փոփոխությունն անգամ դիտվում է որպես լուրջ հետևանքներ ունեցող իրադարձություն:

Ղուկասյանի համոզմամբ՝ Կանադայի դեսպանության բացումը բխում է Արևմուտքի՝ քաղաքակիրթ ոսկեմիլիարդ պետությունների համար Հայաստանը բաց դարձնելու քաղաքականությունից:

Դիտարկմանը, թե Կանադան կարո՞ղ է պատասխանատվություն կրել, որ իր քաղաքական, մշակութային մերձեցման քայլերը կարող են Հայաստանի համար ողբերգական լինել՝ հաշվի առնելով տարածաշրջանային ռիսկերը, Անդրիասյանն հակադարձեց. «Այսօր, երբ ՀՀ իշխանությունը որոշեց պատասխանատվությունը թողնել ՌԴ-ի վրա, և վերջինս որոշեց տրոհել Արցախը՝ Ադրբեջանին հանձնելով նաև Հադրութն ու Շուշին, այդ ամենը փոխե՞ց, բերե՞ց արցախահայության խաղաղ ապրելու իրավունքի իրացմանը: Հակառակը՝ վարչապետն ինքն ասաց, որ նոր պատերազմի վտանգը շարունակում է օդում կախված մնալ»:

«Արևմուտքն ուզում է Հայաստանի համար ստեղծել այլընտրանք». Անդրիաս Ղուկասյան
3195 | 0
Facebook