Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է արգելել ճանապարհներին խաչքարեր ու խաչեր տեղադրելը»․ Փաշինյան

12:18, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
«Պետք է արգելել ճանապարհներին խաչքարեր ու խաչեր տեղադրելը»․ Փաշինյան

«Հայաստանում տարերային, նույնիսկ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են անընդհատ հայտնվում»,- այսօր՝ Կառավարության նիստում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուր գնում ես՝ պլաստմասից, երկաթից, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից պատրաստված․․․ Ես հանձարարական եմ տվել, որ տեղի ունեցող գործընթացը ուսումնասիրենք և գնահատական տանք»,- ասաց վարչապետը։

«Ինձ նախնական տեղեկություն է պետք, թե ինչպես է դա տեղի ունենում, և պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ պրոցեսը միշտ չի, որ քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունի։ Վստահ չեմ, որ նման նախաձեռնության հեղինակներին ասես՝ Կտակարանից կամ Աստվածաշնչից որևէ բան պատմի, կկարողանա»,- նկատեց նա։

«Կամ մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան․․․ ո՞ւր ենք գնում»,- նշեց վարչապետը։

7573 | 1
Facebook