Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում են՝ գնացե՛ք, ձեր Արայիկից պահանջեք»․ արցախցի

11:06, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
«Ասում են՝ գնացե՛ք, ձեր Արայիկից պահանջեք»․ արցախցի

«Քանի որ քաղաքական ապաստան տրվել է, և բնակչությունն այստեղ է, ի՞նչն է խանգարում, որ ՀՀ-ն տա փախստականի կարգավիճակ»,- այսօր՝ Կառավարության առջև բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղահանված արցախցիներից մեկը։

«Պարզապես ուզում ենք մեր փախստականների միջից էլ վանել այն կարծիքը, որ ՀՀ Կառավարության վրա ինչ-որ ճնշում կա»,- ասաց նա։

«Ստեղ մեծ մասն ասում են՝ գնացե'ք, ձեր Արայիկից պահանջեք, ասեմ՝ բա լավ, եթե Արայիկ Հարությունյանից պիտի պահանջենք, ինչո՞ւ նա չի գնում միջազգային բանակցություններին, այլ ՀՀ-ն, երբ որ բանակցությունների պետք է նստեն Ադրբեջանն ու Արցախի Հանրապետության նախագահը»,- նշեց ակցիայի մասնակիցը։

«Ասում են՝ գնացե՛ք, ձեր Արայիկից պահանջեք»․ արցախցի
2765 | 2
Facebook