Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արթմեդ» ԲԿ-ում վերելակը պոկվել ընկել է․ հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

20:18, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Արթմեդ» ԲԿ-ում վերելակը պոկվել ընկել է․ հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում․ տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել:

Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:

Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

3626 | 0
Facebook