Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Idram և IDBank. 9․107․498 դրամ՝ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին

19:42, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
Idram և IDBank. 9․107․498 դրամ՝ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին

IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ սույն թվականի մայիս և հունիս ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը՝ 9․107․498 դրամ, փոխանցվել է «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը պատմում է, որ IDBank-ի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից է կրթությունը։ «Սա ընկերությունների հերթական ծրագիրն է, որը միտված է կրթության զարգացմանը Հայաստանում և հատկապես մարզերում։ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի հետ միասին հավատացինք, որ մեկ երեխայի կրթելով՝ կարող ենք կառուցել կայուն ու ապահով ապագա մեր պետության համար», - նշում է Արսեն Քդենյանը։

Մի դրամի ուժը նախաձեռնությունը 2 տարեկան է և այս ընթացքում արդեն 85 մլն դրամից ավել գումար է փոխանցել մեր երկրում կարևոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների․

Դարձե՛ք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարող եք վճարումներ կատարել 10․500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

7167 | 0
Facebook