Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են

18:06, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են

ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:

«1․ Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի։

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-նշված է կարգադրության մեջ:

Ի դեպ՝ հավելվածը, որի մասին հիշատակվել է, հրապարակված չէ։

2412 | 1
Facebook