Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանը լրտեսական ցանց է ստեղծում երկրագնդով մեկ»․ Լևոն Շիրինյան

17:18, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Ռուսաստանը լրտեսական ցանց է ստեղծում երկրագնդով մեկ»․ Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Հայտնի է, որ Ռուսաստանը ձգտում է և հետախուզական/լրտեսական ցանց է ստեղծում երկրագնդով մեկ. ակտիվ է և հաջողակ, դժբախտաբար, հայկական միջավայրում՝ անկախ երկրի աշխարհագրական կորդինատներից:
     Առաջին հանրապետությունը զոհն է զգալապես ստորագույն բնազդներով հայտնի հայ բոլշևիկներից կազմված Հինգերորդ շարասյան ուղղակի դավաճանության` հայ ժողովրդին, Կրեմլի թելադրանքով հօգուտ քեմալական Թուրքիայի:
     Ռեզիդենտների/լրտես-գործակալների հետ հանդիպումներ է նշանակում, մեր պարագայում` ենթադրելի է արտասահմանում: Վարկաբեկելով նաև մեզ մեր բարեկամների մոտ»:

Աղբյուրը` Լևոն Շիրինյան
3301 | 1
Facebook