Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են»․ լրագրողը՝ Ֆիդանյանին

14:54, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Քաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են»․ լրագրողը՝ Ֆիդանյանին

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադառնալով հարցին, թե ճիշտ են տեղեկությունները , որ ընդդիմության ակցիաների ժամանակ քաղաքացուն խեղդելու միջոցով բռնություն գործադրած ոստիկանը պարգևատրվել է, պատասխանեց․ «Նախ՝ պետք է խնդրեմ, որ ձևակերպումները հստակ տանք․․․ Մենք սովորաբար ֆիքսում ենք այն մասը, որը մեզ «պետք է»:

Ֆիդանյանը նշեց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ովքեր են պաշտոնի կամ կոչումի բարձրացման արժանացել։

Ինչ վերաբերում է ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու իրավաչափությանը, Ֆիդանյանը նշեց, որ դա դատարանը կորոշի։

«Քաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են»․ լրագրողը՝ Ֆիդանյանին
2616 | 0
Facebook