Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևի ասել են՝ քո գլխու ոչ մի որոշում չես կարա կայացնես»․ զոհվածի հայր

12:10, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Երևի ասել են՝ քո գլխու ոչ մի որոշում չես կարա կայացնես»․ զոհվածի հայր

Այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության առջև։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը և գործը ՔԿ-ից տեղափոխվի ԱԱԾ։

«Էկել ենք էսօր, որ տենանք՝ ինչ ա արել, ծնողները կբարձրանան, եթե, իհարկե, կընդունի։ Կարծում եմ, որ չի էլ ընդունելու, քանի որ գլխավոր դատախազն արդեն ոչինչ ա։ Իրան երևի ասել են՝ էս մի ամիսը գնա-արի, որ ժամանակդ լրանում ա, դու քո գլխու ոչ մի որոշում չես կարա կայացնես»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

3346 | 0
Facebook