Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխան Սաղաթելյանի եվրոպական այցերի մասին». Ռոբերտ Մարգարյան

16:06, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Իշխան Սաղաթելյանի եվրոպական այցերի մասին». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համառոտ Իշխան Սաղաթելյանի եվրոպական այցերի, իշխանության տակտիկական սխալի ու սպասվող արդյունքի մասին

Ընկեր Իշխան Սաղաթելյանը կարևոր հանդիպումներ է անցկացնում Եվրոպայում:

Հիմա կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ ՔՊ-ականներն ափալ-թափալ որոշեցին նրան զրկել ԱԺ-ի 3-րդ փոխխոսնակի պաշտոնից:

Բնական է, որ նման մակարդակի հանդիպումները մեկ օր առաջ չէ, որ կազմակերպվում է ու հնարավոր է ՔՊ-ականներն այդ մասին տեղյակ լինելով իբր չեղարկելու համար այդ հանդիպումները որոշեցին շտապով գնալ ծիծաղելի ու անիմաստ քայլի, որն իրենց տվեց ոչինչ, բայց ընդդիմությանը՝ շատ բան:

ՔՊ-ականներն իրենց տակտիկական սխալով օգնեցին, որ «ԱԺ 3-րդ փոխխոսնակ»-ի հետ եվրոպացիների հանդիպումը վերածվի «Ընդդիմության փաստացի առաջնորդ»-ի հետ հանդիպման ու դրա համար կարծում եմ՝ պիտի շնորհակալություն հայտնել նրանց տգիտության համար:

Ինչ վերաբերում է հանդիպումների բովանդակությանը, մի բան կարելի է հստակ ասել, որի մասին արդեն խոսել եմ իմ վերջին լայվում:

Եվրոպան կամ ավելի ճիշտ Արևմուտքը նիկոլի դիմաց պահանջ է դրել ամեն գնով վերականգնել ԱԺ-ի բնականոն ընթացքը, այլ խոսքով՝ ընդդիմությանը վերադարձնել խորհրդարան:

Ընկեր Իշխան Սաղաթելյանի այցը, ում նախաձեռնությամբ էլ որ կայացած լինի, որևէ նշանակություն չունի:

Կարծում եմ՝ հանդիպումների ժամանակ Հայաստանի ընդդիմության առաջնորդը եվրոպացի գործընկերներին բացատրելու է, թե ե՞րբ ու ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը վերադառնալու խորհրդարան:

«Դիմադրության» շարժման գրագետ պայքարի արդյունքում հիմա գնդակը նիկոլի արևմուտքցի գործընկերների խաղադաշտում է:

Կա՛մ նրանք դադարեցնում են նիկոլին ցուցաբերվող աջակցությունն ու նրան համոզում են ենթարկվել ընդդիմության պահանջներին (հանձնել իշխանությունը), կա՛մ մոտ ապագայում պարտավորվելու են հստակ գնահատական հնչեցնել խորհրդարանական համակարգում միակուսակցական-բռնապետական ձևաչափով աշխատող Հայաստանի ներկա խորհրդարանի ու նրանից բխած իշխանության ոչ լեգիտիմության մասին:

Արևմուտքը բոլորից ավելի լավ է գիտակցում, որ նման ձևաչափով աշխատող խորհրդարանի կողմից մոտ ապագայում սահմանագծման ու սահամանազատման ու դրանից հետո նաև խաղաղության համաձայնագրի վավերացումը ոչ մի արժեք չի ներկայացնելու:

Հետևաբար ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում ու վերջնական հաղթանակն սպասվածից շատ ավելի շուտ է լինելու»:

4146 | 1
Facebook