Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ու էս ամենը մի էքսցենտրիկի վարած քաղաքականության հետևանքով». Սուրեն Սահակյան

14:24, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Ու էս ամենը մի էքսցենտրիկի վարած քաղաքականության հետևանքով». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկայի դարդը, իհարկե, մեզ չեն տվել։ Մենք մեր լուրջ խնդիրներն ունենք։ Բայց նաև ԱՄՆ-ում ունենք մեծ համայնք, որը, կարծես, Թրամփի լուրջ ֆանատն էր և շարունակում ա լինել։

Դեռ մի կողմ եմ թողնում նրա վարած քաղաքականության պատճառով առաջացած միջազգային ուժային բալանսի վակուումը, որն անմիջապես լցվեց ամենաանցանկալի երևույթներով, ուղեկցվեց պատերազմներով ու զարկ տվեց աշխարհակարգի անհասկանալի փոփոխությունների։ Ներքին կյանքում Թրամփի պոպուլիզմը, բոլորին դուր գալու ձգտումը բերեց նրան, որ աներևակայելի մասշտաբներով փող տպվեց ու բաժանվեց համաճարակի պայմաններում։ Էդ փողն էնքան էր, որ մարդիկ սկսեցին չաշխատել, վկայություններ կան, որ աշխատաշուկայում պահանջարկը մեծանում էր, բայց աշխատող ճարել հնարավոր չէր լինում։ Էդ քանակի փող տպելն արժեզրկեց փողը, ու մինչև հիմա դրա տեմպերը ահռելի չափերի են, խփում են բոլոր ռեկորդները։ Ներկայումս էդ բացասական հետևանքներն ուզում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման միջոցով ժողովրդի փխրուն ուսերից մի փոքր տեղափոխել բիզնեսի ուսերին, ինչը սպառնում ա տնտեսության անկմամբ։ Վերջին մի ամսում 500 խոշոր բիզնես միասին արդեն իսկ կորցրել են ավելի քան 2 տրլն դոլար։ Տնտեսության անկումն առաջիկա կես տարի-մեկ տարվա համար ամենաիրատեսական սցենարն ա։ Ու էս ամեն ինչը մի էքսցենտրիկ հիմարի վարած աղետալի քաղաքականության հետևանքով։ Էքսցենտրիկ հիմար, որին հայկական համայնքը պաշտում ա, չգիտես՝ ինչի․․․»:

3857 | 0
Facebook