Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»

09:36, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը ընդդիմությունը Սահմանադրական դատարանում չի վիճարկի:

Թերթին այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Վիճարկենք այն նույն դատարանում, որ ծանր վիրավորանքի՝ քրեական օրենսգրքի հոդվածը սահմանադրակա՞ն ճանաչեց: Չենք դիմելու»,- ընդգծեց Վարդևանյանը:
     Հիշեցնենք, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիրները հենց ընտրությունների վիճարկման հայցով սկսել, այնուհետ զարգացրել էին ՍԴ դիմելու պրակտիկան: Մեկ տարվա ընթացքում ընդդիմությունը, հենց Վարդևանյանի գլխավորությամբ, ավելի քան մեկ տասնյակից ավելի հայցերով դիմել է մայր դատարան, իսկ հիմա մարտավարությունը փոխվել է: Արդյունքում քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», միանգամից ու անարգել կարող է զրկել ընդդիմադիրներին պաշտոններից:

Վաղը, մյուս օրը, փաստորեն, մի բաժակ ջուր խմելու հանգստությամբ իշխանությունը կարող է նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել, ինչի առիթով ներքին քննարկումները սկսել են արդեն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

4194 | 0
Facebook