Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիմորդների հոգսով զբաղվելու փոխարեն, այս ռեկտորն ի՞նչով է զբաղված»․ Հայկ Քիսեբլյան

00:36, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Դիմորդների հոգսով զբաղվելու փոխարեն, այս ռեկտորն ի՞նչով է զբաղված»․ Հայկ Քիսեբլյան

Ֆոտոլրագրող Հայկ Քիսեբլյանի գրառումը․ «Լոպազավարի խոսելու փոխարեն, Սլավոնական համալսարանի ռեկտորը լավ կանի, եթե հրապարակի, թե 2021-ին ու այսօր` 2022-ին, նախկինից քանի հազարով պակաս է իր ԲՈՒՀ-ը տղա դիմորդ ունեցել։ Քանի որ հազարավոր ապագա դիմորդներ 2020-ի պատերազմից տուն չվերադարձան, հազարավոր ապագա դիմորդներ, վերադարձան հաշմանդամ դարձած ու այսօր չեն կարող զբաղվել սովորելով։ Հազարավոր պոտենցիալ դիմորդներ էլ 2021-ին և այսօր` 2022-ին, էլ չդմիեցին ԲՈՒՀ, քանի որ ստիպված են ընտանիքին օգնել կռվից չվերադարձած իրենց ընտանիքի անդամի փոխարեն` աշխատելով ու տան հոգսը թեթևացնելով։
     Սակայն արի ու տես, որ այսօր դիմորդների հոգսով զբաղվելու փոխարեն, այս ռեկտորն ի՞նչով է զբաղված...»։

Աղբյուրը` Հայկ Քիսեբլյան
4088 | 0
Facebook