Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրոտեսիլ» երգի մրցույթին

18:00, երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ.
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրոտեսիլ» երգի մրցույթին

Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի Հայաստանում 2022 թվականին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական Եվրատեսիլի 20-րդ միջազգային երգի միջազգային մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին», - հայտնել են ակադեմիայի մամուլի ծառայությունից։

Հաղորդվում է նաև, որ նման որոշում է կայացվել ռուսական Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) և «Օստանկինո» ռադիոկայանի՝ Եվրոպական հեռարձակողների միությունից դուրս գալու կապակցությամբ։

Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է որպես պատասխան՝ Ռուսաստանին «Եվրոտեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցելուց հեռացնելուն։

7270 | 0
Facebook