Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պիտի գետինը մտնեն, որ Թուրքիայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է անում». Արտակ Զաքարյան

15:30, երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ.
«Պիտի գետինը մտնեն, որ Թուրքիայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է անում». Արտակ Զաքարյան

«Ցավոք, գնալով ավելանում են փաստերը, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը կառավարվում է թշնամական շահերով»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարությանը, թե Հայաստանում որոշ շրջանակներ ճնշում են գործադրում իշխանությունների վրա՝ թույլ չտալով Թուրքիայի հետ կարգավորում: «Նիկոլենք ուղղակի պիտի գետինը մտնեն, երբ Թուրքիայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է անում: Անկախ նրանից՝ ընդդիմությունը լավն է, թե վատը, քո քաղաքական համակարգի մասն է: Եթե Նիկոլը փորձեր Թուրքիայի ընդդիմությանը որևէ բան ասեր, կտեսներ՝ պաշտոնական ինչ պատասխան կստանար: Իսկ սրանք թքած ունեն: Իրենք քաղաքական, ազգային արժանապատվություն չունեն, իրենց թվում է՝ էս ազգն էլ չունի»,- ընդգծել է Զաքարյանը:

«Պիտի գետինը մտնեն, որ Թուրքիայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է անում». Արտակ Զաքարյան
4540 | 1
Facebook