Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

««Խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ». Լիլիթ Գալստյան

15:00, երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ.
««Խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԻՄ ԽՈՍՔԸ
     Երեսուն տարի առաջ Հայաստանն անդամակցեց ԵԱՀԿ-ին՝ կարևորելով կազմակերպության նպատակներն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։
     Մենք համոզված էինք, որ մեր հանձնառություններն ու նպատակները կիսում են բոլոր անդամ երկրները, և անհերքելի հեղինակություն ունեցող այնպիսի կազմակերպությունում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, երկակի ստանդարտները տեղ չունեն։
     Ցավոք, այս համուզումը խաթարվեց, երբ առերեսվեցինք ցավալի իրականության հետ․ ԵԱՀԿ-ն ի զորու չեղավ դատապարտել 2020թ․ աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան, ուր բացահայտ էր զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը:
     ԵԱՀԿ-ն լռեց, երբ Ադրբեջանը պատերազմական հանցագորգություններ էր իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ վարոլով էթնիկ զտումների քաղաքականություն, գործածելով քիմիական զենք և կասետային ռումբեր։
     Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղում կանգնեցվեց անմարդկային արյունահեղությունը, սակայն հակառակ ադրբեջանական պաշտոնական շրջանակների պնդումներին՝ հակամարտությունն իր քաղաքական լուծումը չի ստացել։
     Ըստ էության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն ավելի են սրվել, և դրանք պակաս կարևոր չեն, քան Արևելյան Եվրոպայի անվտանգային խնդիրները։
     Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ։
     Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, շարունակում է էթնիկ զտումների, մշակութային և պատմական հուշարձանների յուրացման և ոչնչացման քաղաքականությունը, ագրեսիվ ատելության հռետորաբանությունն ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։
     Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել։ Ցանկացած համաձայնություն, որը կառուցվում է ուժի կիրառությամբ, հարկադրաբար և ժողովրդի կամքին հակառակ՝ գեներացնում է նոր բախումներ ու ագրեսիայի հնարավորություն ստեղծում։
     Մի ողջ ժողովրդի կյանքի և ինքնորոշման իրավունքը չի կարելի զոհաբերել աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերին։ Ոչ էլ կարել է այդ ժողովրդին տարածաշրջանային կամ համաշխարհային դերակատարների միջև տարաձայնությունների պատանդ դարձնել:
     20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդի հիշողության մեջ դաջված են աշխարհաքաղաքական այսպիսի շահերի սարսափելի հետևանքները։
     Այս համատեքստում կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերահաստատեն իրենց հանձնառությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունները՝ հիմնված ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա»։

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
| | |
2262 | 0
Facebook