Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Զոհվածի հորը ծեծողին էլ պարգևատրեց. «Հրապարակ»

09:54, երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ.
Զոհվածի հորը ծեծողին էլ պարգևատրեց. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դիմադրության շարժման ընթացքում ցուցարարների նկատմամբ բիրտ ու անբարյացկամ վերաբերմունքով աչքի ընկած ոստիկանները մեկը մյուսի ետևից պարգևատրվում են իշխանությունների կողմից։ Պարզվում է՝ նույնիսկ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին ծեծի ենթարկած ոստիկանն է պարգևատրվել ու այն էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Խոսքը ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ գնդի հրամանատարի տեղակալ Սերոբ Մարգարյանի մասին է, որին Փաշինյանը մեդալ և պատվոգիր է շնորհել հունիսի 24-ին, երբ մասնակցում էր Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

2782 | 0
Facebook