Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարևոր օրենքը որոշել են սղղացնել արտահերթով. «Հրապարակ»

09:36, երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ.
Կարևոր օրենքը որոշել են սղղացնել արտահերթով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին կրկին արտահերթ նիստեր է հրավիրել։ Դեռևս օրակարգը չի հաստատվել, սակայն ՔՊ-ականները վստահեցնում են, որ հիմնականում երկրորդ ընթերցման ներկայացվող կիսատ նախագծերն են քննարկելու և ընդունելու։

ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին, երբ մարդկանց մեծ մասը հանգստանում է և մեծ աղմուկ չի բարձրանա, 24 ժամյա ռեժիմով քննարկել և սղղացնել Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը։ Ըստ ամենայնի, վաղվա արտահերթը վերջինը չի լինի, օրենսդիրները մինչև արձակուրդը սկսվելը նիստերի կմասնակցեն: Իսկ արձակուրդը նրանց համար սկսվում է հուլիսի 16-ից։

Մանրամասերը՝ թերթի համարում:

3347 | 0
Facebook