Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն». Մարտուն Գրիգորյան

22:48, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
«Հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն». Մարտուն Գրիգորյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։

Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։

Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետևողական լինելու համար։

Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։ Շնորհակալ եմ»։

4088 | 0
Facebook