Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կամուրջն ինքնափլուզվում է». Վահան Թումասյան

21:06, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
«Կամուրջն ինքնափլուզվում է». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ է տեղադրել իր էջում՝ կից գրառմամբ. «Շիրակի մարզի Գյումրի-Արմավիր քարուքանդ գլխավոր մայրուղու Լուսաաղբյուր գյուղի դիմաց գտնվող կամուրջը կամացից ինքնափլուզվում է:

Այս ճանապարհով են Երևան մեկնում Բավրա մաքսակետից մուտք գործած ծանր բեռնատարները: Մի երկու օր առաջ մի ծանր բեռնատար էլ ընկել էր այս փոսը:

Մի խոսքով այս՝ տարածաշրջանում ամենաքարուքանդ և անանցանելի ճանապարհն ու ինքնափլուզվող կամուրջն իրապես կարելի է համարել Շիրակի մարզի դեմքը...

Ի դեպ, դեռևս նախորդ տարվանից խոստանում էին այս ճանապարհը կառուցել, փաստորեն գիտեին, որ իմաստ չուներ...»:

3996 | 0
Facebook