Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էս բազմաչարչար երիտօլիգարխին մի մեդալ տվեք»․ Զարուհի Մուրադյան

20:18, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
«Էս բազմաչարչար երիտօլիգարխին մի մեդալ տվեք»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի գրառումը․ «Սույն պարոնը 2015-16 թվերին քաղաքապետարանում թափառող շների հարցերով էր զբաղվում ու չիր չորացնում: Հետո՝ 2018-ին, դառավ փոխվարչապետ, իսկ հետո..... ավիացիան կուրացիա անող` լոուքոստերների կնքահայր, Ամուլսարի սիրահար, քովիդի պարետ, կանանց հարցերով գերագույն մասնագետ, երկիր եկող տարբեր ֆոնդերին և ներդնողներին ընդունող, ԱՆԻՖ հիմնադրամի տնօրեն, կամուֆլյաժ հագավ գնաց Սև լիճ կապիկություն արեց, թե հարց չկա՝ լիճը մերն է, հիմա պարզվում է՝ Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ և քաղաքապետի պաշտոնի թեկնածու: Էս բազմաչարչար երիտօլիգարխին մի մեդալ տվեք իր տաղանդների համար կամ ԲԴԽ նախագահ դրեք ազնվագույնին: Հա ինչ, ինչ անում են, կուլ ենք տալիս»:

5522 | 1
Facebook