Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միշելն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

16:30, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
Միշելն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Միշելն ընդգծել է Եվրոմիության համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը։

Նա նշել է, որ Եվրոմիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։ Ալիևն էլ հույս է հայտնել, որ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ բանակցությունները կհանգեն իրական արդյունքների։

5421 | 0
Facebook