«Կարևոր է, որ այսօրվա ակցիայից հետո ԵՄ դեսպանը, ներկայացուցիչները գիտակցեն, որ խնդիրը ոչ թե ԵՄ-ի հետ է, այլ՝ ԵՄ-ի լռության»,- այսօրվա ակցիան ամփոփող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք՝ ԵՄ գրասենյակի մոտ իր ելույթում Վարդևանյանը, մասնավորապես, ասել էր. «ԵՄ դեսպանատունը չի տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում: Լա՛վ, քաղաքական ճգնաժամը տեսել է, ՔՊ-ական վարքագիծը տեսել է, դիրքորոշում չի ուզո՞ւմ արտահայտել: ՀՀ ներսի ապօրինությունների, ժողովրդավարության նահանջի, խայտառակությունների վերաբերյալ ինչո՞ւ դիրքորոշում չի հայտնում»:
«Վաղը՝ ժամը 11:00-ին, հավաքվում են Արամ Խաչատրյանի արձանի մոտ ու իրականացնելու ենք երթ»,- հավելել է Վարդևանյանը: