Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տպավորություն է, որ հուզումները խորքային ցնցումների նախերգանքն են». Սուրեն Սուրենյանց

17:30, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
«Տպավորություն է, որ հուզումները խորքային ցնցումների նախերգանքն են». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ուզբեկական արյունահեղություն. ի՞նչ է կատարվում

Ի՞նչ է տեղի ունենում Ուզբեկստանում, արդյո՞ք այդ իրադարձությունները նման են ղազախական հուզումներին։
     Արտաքուստ նմանություն կա. փողոցային անկարգություններ, զոհեր։
     Բայց այսքանով նմանություններն ավարտվում են։
     Ղազախստանում ներիշխանական կոշտ հակադրություն էր` երկու էլիտաների պայքար, Ուզբեկստանում կենտրոնական իշխանությանը հակադրվել է այդ երկրի կազմի մեջ մտնող հանրապետության` Կարակալպակստանի հասարակությունը կամ նրա էլիտայի մի մասը, այլ խոսքով` գործ ունենք գործընթացի հետ, որտեղ ազգային, ինքնիշխանության բաղադրիչներ գոյություն ունեն։
     Սրան հավելենք այն հանգամանքները, որ Կարակալպակստանն ոչ միայն էկոլոգիական աղետի տարածք է, այլ նաև յուրահատուկ «Հնագիտական արգելոց»:
     Կենտրոնական իշխանությանը կարծես հաջողվել է կայունացնել իրավիճակը, սակայն տպավորություն է, որ այս հուզումներն ավելի խորքային ցնցումների նախերգանքն են»:

3982 | 0
Facebook