Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տասնյակ քաղաքացիներ վթարի են ենթարկվել, հետիոտների համար մայթերը դարձել են վտանգավոր»․ Մ․ Առաքելյան

23:36, կիրակի, 03 հուլիսի, 2022 թ.
«Տասնյակ քաղաքացիներ վթարի են ենթարկվել, հետիոտների համար մայթերը դարձել են վտանգավոր»․ Մ․ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «Երևանում վերջին շրջանում բավականին մեծ տեմպերով ակտիվանում է էլեկտրական ինքնագլորների կիրառությունը։
     Հարմար և էկոլոգիապես մաքուր տրանսպորտի այս տեսակը արդեն լուրջ խնդիրներ է առաջացնում քաղաքում. տասնյակ քաղաքացիներ արդեն վթարի են ենթարկվել, հետիոտների համար էլ մայթերը դարձել են վտանգավոր քայլելու համար։ Միևնույն ժամանակ, շատ հաճախ ինքնագլորներով երթևեկում են փողոցներով։
     Կարծիքներ են հնչում, որ այս ամենի պատճառը ոլորտի չկարգավորված լինելն է։ Իհարկե օրենսդրական կարգավորումները կարևոր են, սակայն ակնհայտ է մի բան՝ Երևանը շարունակում է մնալ անհարմար քաղաք ապրելու համար։
     Երևանում չկան հեծանվային ճանապարհահատվածներ, իսկ ահա մայթերով քայլելու համար, եթե դրանք կան, պետք է հերթ կանգնել։
     Ընդհանրապես, քաղաքում «ապրում են» երեք սուբյեկտներ՝ մարդիկ, մեքենաներ, բիզնես։ Եվ քաղաքը պետք է հարմարեցվի այս երեք սուբյեկտներին՝ որտեղ միշտ լինում են հակասություններ։
     Երևանը շարունակում է ծառայել բիզնեսին և մեքենաներին՝ մարդկանց հարմարավետությունը ստորադասելով։
     Երևանին պետք են լայն մայթեր, շատ լայն մայթեր, լիքը մայթեր՝ որտեղ մարդիկ կքայլեն հանգիստ ու ապահով։
     Երևանը պետք է դառնա քաղաք մարդկանց համար»։

3812 | 0
Facebook