Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչև ցեղասպանությունը հայերը 6-ից 7 անգամ շատ են եղել վրացիներից»․ Թ․ Ալեքսանյան

00:30, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
«Մինչև ցեղասպանությունը հայերը 6-ից 7 անգամ շատ են եղել վրացիներից»․ Թ․ Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Հայ ժողովրդի քանակը ավելի քան 11 միլիոն է, վրացիների քանակը 4 միլիոնը չի ձգում, այսինքն հայերը մոտավորապես 3 անգամ շատ են վրացիներից, մինչև ցեղասպանությունը հայերը 6-ից 7 անգամ են շատ եղել վրացիներից: Բայց արի ու տես, որ վրացիները այնուամենայնիվ անհիշելի ժամանակներից առ այսօր միշտ ունեցել են պետականություն, որոշ ժամանակահատվածներում կիսանկախ վիճակում, սակայն միևնույնն է ունեցել են, իսկ հայերը, լինելով շատ ավելի մեծ ազգ և ապրելով նույն ռեգիոնում, իրենց պետականությունը, որը նույնպես գալիս էր անհիշելի ժամանակներից, կորցրել են 11-ից 12 դարերում (5-ից մինչև համարյա 10-րդ դար ձգված մարզպանական Հայաստանը համարում եմ կիսանկախ պետություն), դրան հաջորդող ժամանակահատվածում Կիլիկիայում ստեղծեցին պետականություն, որը մի կերպ ձգեց մինչև 14-րդ դարի վերջին քարորդ:
     Մի խոսքով, երբ որևէ մեկդ կսկսեք վրացիներին տուտուց անվանել, հիշեք սեփական պատմությունն ու գոնե մի քիչ ամաչեք»:

3308 | 0
Facebook