Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում չեն սովորեցնում, որ ինքնաբուխ հավաքն օրեր առաջ չի կազմակերպվում»․ Ս․ Սաֆարյան

00:06, կիրակի, 03 հուլիսի, 2022 թ.
«ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում չեն սովորեցնում, որ ինքնաբուխ հավաքն օրեր առաջ չի կազմակերպվում»․ Ս․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում չեն սովորեցնում, որ ինքնաբուխ հավաքը դա այն չէ, երբ խառախուռա մտքերը ինքնաբուխ շարադրվում են պատին կամ որևէ տեղ, այլ դա այն է, որը օրեր առաջ չի կազմակերպվում...
     Կներեք, կթվա թե կատակում եմ, բայց պարզվում է՝ երևելի իրավաբանները տարրական բաներն անգամ չեն կարդացել ու սովորել...
     Երեկ էլ նա Ջհանգիրյանի հրաժարականն էր համարել ժողովրդական պայքարի արդյունք՝ իրեն վերագրելով Վարդազարյանի օպերացիան ու մոռանալով, որ ձայնագրությունը մեկ տարվա վաղեմության է, Ջհանգիրյանն էլ հիվանդանոցում է վաղօրոք պլանավորված վիրահատության պատճառով...»։

3809 | 2
Facebook