Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Հերթական մեծագույն խայտառակությունը»․ Ռոբերտ Հայրապետյան

19:06, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
«Հերթական մեծագույն խայտառակությունը»․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական մեծագույն խայտառակությունը առողջա(պահության) վայ-նախարար Ավանեսյան Անահիտի կողմից:
     Սույն թվականի հունիսի 30-ի կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։
     Նախագիծը մշակվել էր ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
     Ըստ որոշման՝ կնքվելու է պայմանագիր կողմերի միջև: Պայմանագրով այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, հնարավորություն կստանան՝ դրանք օգտագործելու:
     Դիցուկ, 20 տարի հետո միմյանց հետ կարող է ամուսնանան հարազատ քույր ու եղբայր, որոնք գաղափար անգամ չեն ունենալու սեփական հարազատական կապի մասին: Դե, իսկ այդպիսի ամուսնության դեպքում գենետիկ ֆոնդի աղավաղման և ոչ առողջ լինելու մասին կլռեմ»:

| | |
5017 | 2
Facebook