Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմա ո՞վ է ում հիմարի տեղ դնում, կասե՞ք ինձ»․ Արթուր Ղազարյան

18:12, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
«Հիմա ո՞վ է ում հիմարի տեղ դնում, կասե՞ք ինձ»․ Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թագուհի Թովմասյանը 2019-ին Ազգային ժողով է անցել Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» մանդատով։
     Հետո նա չգիտես՝ ում ուղղորդմամբ, 2020-ին լքում է Փաշինյանի ճամբարը և անհասկանալի ձևով 2021-ին ընդգրկվում «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակում։
     Այդ ցուցակով նա նորից է հայտնվում Ազգային ժողովում և նախկին այդ նիկոլական պատգամավորը զբաղեցնում է սահմանադրությամբ ընդդիմությանը պատկանող քվոտայով Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
     Երբ Փաշինյանը նախաձեռնում է ընդդիմության ԱԺ պաշտոններից նրանց պաշտոնազրկման գործընթացը, այդ նույն Թագուհի Թովմասյանը երեկ նորից ճամբարափոխ է լինում, դառնում է անկախ պատգամավոր, որպեսզի պահպանի ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
     Հիմա ո՞վ է ում հիմարի տեղ դնում, կասե՞ք ինձ»։

6035 | 3
Facebook